
IMPROVET-AM ծրագրի մասին
Էրազմուս+ CBVET 2023 շրջանակներում Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող IMPROVET-AM ծրագիրը, որի համակարգումն իրականացնում է SEPR-ի կողմից, ուղղված է Հայաստանի առողջապահական ոլորտում որակավորումների կատարելագործմանը, մասնավորապես ուշադրություն դարձնելով ատամնատեխնիկության, առողջապահական ու անձնական խնամքի ոլորտին: Հմտությունների կատարելագործմանը զուգահեռ՝ ծրագիրը միտված է հայ սովորողների, նրանց ընտանիքների և հանրության մասնագիտական ուղղորդման ծառայությունների զարգացմանը: Ներառելով ժամանակակից ուսուցման մեթոդները, թվային և կանաչ մոտեցումները՝ ծրագիրը նպատակ է հետապնդում կազմել աշխատաշուկայի ներկա և ապագա պահանջներին համապատասխանող կրթական ծրագրեր:
Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի տևողությունը
2023թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2026թ. նոյեմբերի 30-ը
Նախագծի համարը
ERASMUS-EDU-2023-CB-VET
Նախագիծ 101128630
Ծրագիր
Եվրոպական հանձնաժողով, Էրազմուս+, KA2 կարողությունների զարգացում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում
Մեր տեսլականը
Խթանել ՄԿՈՒ գերազանցությւնը
Խթանել և բարելավել մասնագիտական կրթությունը և ուսուցումը Հայաստանում
Բարելավել մասնագիտական ուղղորդման ծառայությունները Բարելավել հայ սովորողների, նրանց ընտանիքների և հանրության մասնագիտական ուղղորդման ծառայությունները
Հզորացնել Հայաստանի առողջապահական ոլորտը Աջակցել Հայաստանում առողջապահական ոլորտի զարգացմանը, մասնավորապես ատամնատեխնիկության, առողջապահական ու անձնական խնամքի ոլորտում որակավորումների կատարելագործմանը թվային ու կանաչ անցումների ինտեգրման միջոցով:
Բարձրացնել զբաղվածությունը
Բարելավել հայ սովորողների ինտեգրումը աշխատաշուկայում՝ համապատասխանեցնելով ՄԿԾ-ները գործատուների կարիքներին
Խթանել համագործակցությունը ՄԿՈՒ կենտրոնների և ընկերությունների միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդում
Ապահովել կրթության հասանելիությունը
Թույլ տալ հայ սովորողներին, ներառյալ հեռավոր և գյուղական համայնքներում բնակվողներին, ստանալ որակյալ ակադեմիական և շարունակական մասնագիտական կրթություն:
Խթանել հմտությունների զարգացումը Կատարելագործել մասնագետների հմտությունները և ապահովել դրանց ճանաչումը
Մեր գործունեությունը
Նորարարական մոդուլների ստեղծում
Ուսուցիչների, ղեկավար անձնակազմի և օրենսդիր մարմինների կարողությունների հզորացում
Ժամանակակից մանկավարժական մոտեցումների ներդրում
Կարիերայի ուղղորդման պատասխանատուների հմտությունների կատարելագործում
Թվային տեխնոլոգիաների և փորձի ներդրում
Ակնկալվող արդյունք
Կրթության և արտադրության միջև կապերի ամրապնդում
ՄԿՈՒ արդիականացում և որակի բարելավում
Թարմացված և արդիական մոդուլներ
Կառավարիչների, թրեյներների և պրակտիկ աշխատողների հմտությունների և կարողությունների բարձրացումՂեկավարների, դասավանդողների և գործատուների կարողությունների ու հմտությունների հզորացում
Մասնագիտական ուղղորդման և աջակցման ծառայությունների բարելավում
Մրցունակ աշխատուժ՝ զինված աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններով