
Ծրագրի արդյունքներ
Մասնագիտական ուղղորդման և զբաղվածության ծառայությունների ոլորտում լավագույն փորձերի կատալոգ
Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանից (Ֆրանսիա) և Պիեմոնտի տարածաշրջանից (Իտալիա)
Կատալոգը նպատակ ունի ներկայացնել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր և Իտալիայի Պիեմոնտի տարածաշրջաններում կիրառվող կարիերայի ուղղորդման փորձը՝ աջակցելու Հայաստանի կարիերայի ուղղորդման և զբաղվածության ծառայությունների համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը։
Անձնական խնամողի և ատամնատեխնիկական հմտությունների բացերի վերլուծություն և առաջարկություններ
Սույն զեկույցի նպատակն է ներկայացնել Հայաստանի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ծրագրերում առկա հմտությունների բացերի համապարփակ վերլուծությունը՝ մասնավորապես ատամնատեխնիկական գործ և անձնական խնամողի ոլորտներում։
Աշխատարան
Հայաստանում կարիերայի ուղղորդման և զբաղվածության ծառայությունների ամրապնդում
քաղաքականություն մշակողների և կարիերայի ուղղորդման մասնագետների համար
2024 թվականի դեկտեմբերի 11–12, Երևան
Աշխատարանը նախատեսված է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր և Իտալիայի Պիեմոնտի տարածաշրջաններում կիրառվող ուղղորդման և զբաղվածության ծառայությունների համակարգերի, ընթացակարգերի և փորձի լավագույն օրինակների ներկայացման համար։ Այն ստեղծում է համագործակցության, նորարարության և զարգացման հնարավորություն Հայաստանում ուղղորդման և զբաղվածության ծառայությունների ոլորտում։ Եվրոպական հաջողված մոդելների փոխանակման և տեղայնացման միջոցով նպատակ ունենք ձևավորել կայուն համակարգ, որը կընդլայնի կարիերայի ուղղորդման ծառայությունների հնարավորությունները հայ սովորողների, նրանց ընտանիքների և լայն հանրության համար։
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁ,
ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ ԵՎ
ԳՈՐԾԻՔՆԵՐ ՈՒՍՈՒՑՉԻ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ
ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ
ՍԵՊՌ Ֆրանսիա
ԱՊՐՈ Ֆորմացիոնե Իտալիա
Կատալոգը ներկայացնում է հստակ և գործնական գործիքների, մեթոդների և օրինակների հավաքածու, որը նպատակ ունի աջակցել ուսուցիչներին իրենց ուսումնական միջավայրի արդիականացման գործում՝ ներառելով թվային ռեսուրսներ, արդի սարքավորում, ներառական մանկավարժական մոտեցումներ և առողջության ու անվտանգության ուղեցույցներ՝ հիմնված SEPR-ի և APRO Formazione-ի փորձի վրա։ Այն առաջարկում է գործնական նյութեր՝ թվային ատամնապրոթեզավորման ձեռնարկներից մինչև մատչելիության սկզբունքներ և «կանաչ» ուսուցման գաղափարներ, որոնք Հայաստանի ՄԿՈՒ ոլորտի դասընթացավարները կարող են անմիջապես հարմարեցնել իրենց դասընթացներին՝ ամրապնդելով ուսուցումը և ավելի արդյունավետ աջակցելով սովորողներին բազմազան և փոփոխվող ուսումնական միջավայրերում։
ՎԵԲԻՆԱՐ 1․ ՄԿՈՒ ոլորտում փոփոխությունների կառավարում
Համագործակցային ուսուցման վեբինարների շարք՝ ՄԿՈՒ ղեկավարների և վարչական աշխատակիցների համար
2025 թվականի նոյեմբերի 19 | 12:30–14:00 (UTC+4)
Քաղաքացիական արժեքներ, քաղաքացիական ներգրավվածություն, գենդերային հավասարություն, մասնակցություն և սոցիալական ներառականություն
IMPROVET-AM շարքի առաջին վեբինարը ներկայացնում է SEPR-ի համապարփակ մոտեցումը ընդհանուր արժեքների խթանման, քաղաքացիական ներգրավվածության, գենդերային հավասարության, մասնակցության և սոցիալական ներառականության ապահովման ուղղությամբ՝ իր մասնագիտական ուսուցման ծրագրերի շրջանակում։ Կրթության, ներգրավվածության և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց աջակցման բաժնի կողմից ներկայացված այս աշխատարանը տրամադրում է հստակ և կառուցվածքային պատկերացում այն մասին, թե ինչպես է SEPR-ը աջակցում սովորողներին թե՛ ակադեմիական, թե՛ անձնական զարգացման մակարդակներում։
ՎԵԲԻՆԱՐ 2․ ՄԿՈՒ ոլորտում փոփոխությունների կառավարում
Համագործակցային ուսուցման վեբինարների շարք՝ ՄԿՈՒ ղեկավարների և վարչական աշխատակիցների համար
2025 թվականի դեկտեմբերի 17 | 12:30–14:00 (UTC+4)
Միջազգայինացում․ գործընկերություններ, նախագծերի ձևավորում, կառավարում և շարժունակություն
IMPROVET-AM ծրագրի երկրորդ վեբինարը, որը վարում էր APRO Formazione-ն, նվիրված էր մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում միջազգայինացման և շարժունակության թեմային՝ հատուկ ուշադրություն դարձնելով գործընկերությունների ձևավորմանը, Erasmus+ շարժունակությունների կառավարմանը, ծրագրերի մշակմանը։
Կարիերայի ուղղորդման փորձառական համայնք
Վեբինարների շարք
Վեբինար 1 – 2025 թվականի նոյեմբերի 26 | 12:00–13:30 (UTC+4)
Դասարանային ուղղորդում․ նպատակներ, գործունեություններ և գործիքներ՝ սովորողներին աջակցելու համար
վարում է APRO Formazione-ն
IMPROVET-AM շարքի այս առաջին վեբինարը միավորում է կարիերայի ուղղորդման խորհրդատուներին և մասնագիտական կրթության ու ուսուցման (ՄԿՈՒ) ուսուցիչներին Հայաստանից, Իտալիայից և Ֆրանսիայից՝ ուսումնասիրելու, թե ինչպես կարող է դասարանային ուղղորդումը արդյունավետորեն աջակցել սովորողներին երեքամյա ՄԿՈՒ ուսումնական ուղու ընթացքում։ Վեբինարը վարում է Իտալիայի APRO Formazione կազմակերպության կարիերայի ուղղորդման և զբաղվածության ծառայությունների ղեկավար Էլենա Լարատորե-ն:
