Կարիերայի ուղղորդում և արդյունավետ կառավարում. Վեբինարների շարք
IMPROVET-AM ծրագիրը մտնում է նոր փուլ՝ նվիրված փորձի փոխանակմանը, գործընկերային ուսուցմանը և մասնագիտական զարգացմանը։
SEPR (Ֆրանսիա) և Apro Formazione (Իտալիա) գործընկերների աջակցությամբ առաջիկա ամիսներին կկազմակերպվի վեբինարների երկու շարք, որոնց նպատակն է զարգացնել Հայաստանի ՄԿՈՒ համակարգը։
Երկու նախաձեռնություններն էլ միտված են մեկ ընդհանուր նպատակի՝ խթանել ղեկավարների, խորհրդատուների և ուսուցիչների հմտությունների զարգացումը, ամրապնդել համագործակցությունը և նպաստել ՄԿՈՒ հաստատությունների արդիականացմանը։
Վեբինարներ կարիերայի խորհրդատուների և ուսուցիչների համար (աշխատանքային լեզուն՝ անգլերեն)
Միացե՛ք երեք ինտերակտիվ վեբինարների, որտեղ կներկայացվեն գործնական մեթոդներ և գործիքներ՝ ուսանողների կարիերայի ընտրությանը արդյունավետորեն աջակցելու համար։
📅 Ժամանակացույց․
- 2025 թ. նոյեմբերի 26 – Կարիերայի ուղղորդում. նպատակներ, միջոցառումներ, գործիքներ
- 2026 թ. հունվարի 13 – Անհատական խորհրդատվություն․ լսել, ուղղորդել և աջակցել սովորողներին
- 2026 թ. փետրվարի 23 – Խոսքից գործ․ անհատական և խմբային ուղղորդում (փորձի փոխանակում)
📩 Գրանցվե՛ք և միացե՛ք հայ և եվրոպացի մասնագետների թիմին։
Վեբինարներ ղեկավարների և վարչական անձնակազմի համար
Վեց առցանց հանդիպում՝ նվիրված մասնագիտական կրթության ապագան ձևավորող հիմնական ուղղություններին՝ կանաչ կրթություն, թվայնացում, միջազգային համագործակցություն, աշխատանքի վրա հիմնված ուսուցում և ձեռնարկատիրություն։
📅 Ժամանակացույց․
- 2025 թ. նոյեմբերի 19 – Քաղաքացիական ներգրավվածություն, գենդերային հավասարություն և սոցիալական ներառում
- 2025 թ. դեկտեմբերի 17 – Միջազգայնացում․ գործընկերություն, նախագծեր, շարժունություն։
- 2026 թ. հունվարի 21 – ՄԿՈՒ հաստատությունների կառավարում` կանաչ կրթության ներառմամբ:
- 2026 թ. փետրվարի 18 – Նորարարությունը դասավաքնդման մեջ և թվայնացում։
- 2026 թ. մարտի 11 – Աշխատանքի վրա հիմնված ուսուցում։
- 2026 թ. ապրիլի 15 – Ձեռնարկատիրություն և սոցիալական ձեռնարկատիրություն:
📩 Գրանցվե՛ք, մասնակցե՛ք և կիսվե՛ք փորձով եվրոպացի գործընկերների և ոլորտի փորձագետների հետ։
Այս վեբինարները ստեղծում են համատեղ ուսուցման, փորձի փոխանակման և զարգացման հարթակ, որտեղ հայկական և եվրոպական մասնագետները միավորում են իրենց ուժերը՝ բարելավելու կառավարման և մասնագիտական ուղղորդման համակարգերը:



